Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Փաշինյանի հայտարարությունը
Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Նոր մանրամասներ. Սահմնափակման պատճառով «Ջերմուկի» միլիոնավոր շշերի վաճառքն արգելվել է Ռուսաստանում
«Ռոսպոտրեբնադզորի» արգելքի հետևանքով կասեցվել է Հայաստանից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի «Ջերմուկ» հանքային ջրի 37 միլիոն շշի վա...
Կասեցվել է դեպի Ռուսաստան «Ջերմուկի» բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը
Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը կասեցնելու նպատակով «Ռոսպոտրեբնադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...