Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, քաղաքացիությունից զրկում․ Վոլոդինը մանրամասնում է
Ռուսաստանի Դաշնության պետական դուման քայլեր է ձեռնարկում միգրացիոն օրենսդրության խստացման ուղղությամբ։ Խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս երկրից արտաքսել վարչական իրավախախտումներ թույլ տված օտարերկրյա քաղաքացիներին։ Նոր կարգավորումները հիմնականում վերաբերում են հասարակական համակեցության և վարքագծի կանոնների խախտումներին։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի փոխանցմամբ՝ օրենսդրական այս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ և հասարակության շրջանում առկա դժգոհություններով։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ աշխատանքային միգրանտները պետք է գիտակցեն, որ ցանկացած իրավախախտում իրենից ենթադրելու է ոչ միայն վարչական պատասխանատվություն, այլև հեռացում երկրի տարածքից։
Բացի այդ, ռուսաստանցի պատգամավորները համաձայնության են եկել ևս մեկ սահմանափակման շուրջ, որը վերաբերում է կացության կարգավիճակի և քաղաքացիության շնորհմանը։ Այսուհետ չմարված կամ չհանված դատվածություն ունեցող օտարերկրացիներին կմերժվի ՌԴ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն տրամադրելու գործընթացը։
Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու օրինականության, նրանց զբաղվածության և ստացած եկամուտների նկատմամբ։ Սա թույլ կտա կանխարգելել անօրինական միգրացիայի հետ կապված հնարավոր խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...