Մի շարք դեղատներում կեղծ դեղեր են հայտնաբերվել․ տեսչությունը հրատապ հայտարարություն է տարածել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին կարգադրել է դադարեցնել և հետ կանչել «Օմնիպաք» դեղամիջոցի մի շարք սերիաների շրջանառությունը՝ քաղաքացիներին հորդորելով չօգտագործել նշված խմբաքանակները։
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ, «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028 թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028 թ.) սերիաների վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահայտ բրենդի հիմնադրի որդուն ձերբակալել են հոր սպանության կասկածանքով
Իսպանիայում ձերբակալվել է Mango ցանցի հիմնադրի որդին՝ Ջոնաթան Անդիկը։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են սեփական հոր՝...
Մեքենան գլորվել է գետը․ կա տուժած
Մայիսի 17-ին՝ ժամը 07։18-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճ...
Ֆրանսիայում Իլոն Մասկին ձերբակալելու օրդեր կտրվի
Փարիզի դատախազությունը հնարավոր է համարում X սոցիալական ցանցի հիմնադիր Իլոն Մասկի նկատմամբ կալանքի միջազգային օրդեր սահմ...
«Գրոհել են» Պենտագոնի կայքը. ԱՄՆ ռազմական գերատեսչություն
Պենտագոնի չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկատվության բացահայտման համար նախատեսված կայքը առաջին 12 ժամվա ըն...