Հանրահայտ բրենդի հիմնադրի որդուն ձերբակալել են հոր սպանության կասկածանքով
Իսպանիայում ձերբակալվել է Mango ցանցի հիմնադրի որդին՝ Ջոնաթան Անդիկը։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են սեփական հոր՝ 71-ամյա միլիարդատեր Իսակ Անդիկի սպանությունը կազմակերպելու կամ իրականացնելու մեջ։
Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի մոտակայքում գտնվող Մոնսերատ լեռներում: Լեռնագնացության ընթացքում ավագ Անդիկը վայր էր ընկել 150 մետր բարձրությունից և մահացել։ Սկզբնական շրջանում քննությունը տեղի ունեցածը որակել էր որպես դժբախտ պատահար և նույնիսկ կարճել վարույթը, սակայն հետագայում ի հայտ եկած նոր հանգամանքները ստիպել են փոխել գործի ընթացքը։
Քննիչների ուշադրությունը գրավել են որդու տված ցուցմունքների և դեպքի վայրում հայտնաբերված փաստացի տվյալների միջև առկա անհամապատասխանությունները։ Մասնավորապես, պարզվել է, որ դեպքից մի քանի օր առաջ Ջոնաթան Անդիկն այցելել է լեռների հենց այն հատվածը, որտեղ հետագայում մահացել է հայրը։ Բացի այդ, իրավապահները տվյալներ են ձեռք բերել ընտանեկան տարաձայնությունների մասին. հայր և որդի հաճախ են վիճել ընկերության կառավարման հարցերի շուրջ։
Նշենք, որ Ջոնաթան Անդիկը հանդիսանում է Mango ընկերության տնօրենների խորհրդի անդամ և համարվում է ընտանեկան կարողության հիմնական ժառանգորդը։ Ընտանիքի ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 4 միլիարդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենան գլորվել է գետը․ կա տուժած
Մայիսի 17-ին՝ ժամը 07։18-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճ...
Ֆրանսիայում Իլոն Մասկին ձերբակալելու օրդեր կտրվի
Փարիզի դատախազությունը հնարավոր է համարում X սոցիալական ցանցի հիմնադիր Իլոն Մասկի նկատմամբ կալանքի միջազգային օրդեր սահմ...
«Գրոհել են» Պենտագոնի կայքը. ԱՄՆ ռազմական գերատեսչություն
Պենտագոնի չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկատվության բացահայտման համար նախատեսված կայքը առաջին 12 ժամվա ըն...
Ազնվացեղ եղջերու է սատկել. Շրջակա միջավայրի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են են, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպ...