Քաղաքականություն

Վրացի ընդդիմադիր առաջնորդն առաջարկում է հետևել Փաշինյանի օրինակին

Վրացի ընդդիմադիր առաջնորդն առաջարկում է հետևել Փաշինյանի օրինակին
Վրացական արմատական ընդդիմության ղեկավար Նիկա Գվարամիան առաջարկել է ազատվել պատմական տրավմաներից՝ որպես օրինակ մատնանշելով Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ում կառավարման ընթացքում Ադրբեջանը…

Վրացական արմատական ընդդիմության ղեկավար Նիկա Գվարամիան առաջարկել է ազատվել պատմական տրավմաներից՝ որպես օրինակ մատնանշելով Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ում կառավարման ընթացքում Ադրբեջանը վերահաստատեց իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։


Վրացական արմատական ընդդիմության առաջնորդ Նիկա Գվարամիան առաջարկել է «բուժվել պատմական տրավմաներից»՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, ում օրոք Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, հայտնում է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը:


«Ես հիացած եմ Փաշինյանով, ով կարողացավ հաղթահարել պատմական տրավման՝ հանձնելով Ղարաբաղը»,- «Ֆորմուլա» ընդդիմադիր հեռուստաընկերության եթերում ասել է Գվարամիան:


Նրա խոսքով՝ ժողովրդի զարգացման և նրա պրոեվրոպական շարժման համար «պատմական տրավմաները վտանգ են ներկայացնում»:


Ընդդիմադիրը վստահ է, որ Ղարաբաղից հրաժարվելով՝ Հայաստանը «ավելի շատ փող կստանա Ադրբեջանից, կգնա դեպի ԵՄ և կբաժանվի Ռուսաստանից»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250