Տնտեսություն

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա
Վրաստանից ձմերուկի արտահանումն ընթացիկ տարում կտրուկ նվազել է, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանից մատակարարվել է 33,6 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 67,4…

Վրաստանից ձմերուկի արտահանումն ընթացիկ տարում կտրուկ նվազել է, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։


2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանից մատակարարվել է 33,6 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 67,4 տոննա արտադրանք։ 2025 թվականի համանման ժամանակահատվածի համեմատությամբ ծավալը կրճատվել է 91%-ով, իսկ արժեքային ցուցանիշը՝ 88%-ով։ 


Էապես նվազել են նաև դեպի Հայաստան իրականացվող արտահանման ծավալները։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արտահանվել էր 221,3 հազար դոլար արժողությամբ 638,3 տոննա ձմերուկ, ապա այս տարվա միևնույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5,4 տոննա՝ 7,3 հազար դոլար ընդհանուր արժեքով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250