ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Մե հոգում վրա ինքը ծախսում է միլիոն, նույնն էլ Քոչարյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։
Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշառք տալու և այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից՝ նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...