17:00 Լուրերը մեկ տողով. Քրեական գործ զինվորականի սպանության ու ընտրակաշառքի դեպքով, սենսացիոն բացահայտումներ Թրամփի ծրագրերից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ընտրակաշառքի, հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռման և զինվորականի սպանության առերևույթ դեպքերի առթիվ։
• Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ իրականացված արտահանման ծավալները 2025 թվականի առաջին չորս ամիսներին արձանագրել են 97 տոկոսի աճ՝ կազմելով 355 միլիոն դոլար։
• Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայկական արտադրության ռազմական արտադրանք է արտահանվել, սակայն մանրամասները դեռևս չեն հրապարակվում վերջնական համաձայնության բացակայության պատճառով։
• Եվրամիության երկրների դեսպանատներում հաճախացել են ՀՀ քաղաքացիների շենգենյան վիզաների հաստատման դեպքերը, իսկ հերթերի հետ կապված խնդիրները կարգավորման փուլում են։
• Նարեկ Կարապետյանը հերքել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին լուրերը և հայտարարել իշխանական պաշտոնյաների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին։
• ԲՀԿ խնակ Իվետա Տոնոյանը հրատապ ասուլիսում անընդունելի է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի բառապաշարն ու գործելաոճը։
• Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանում իշխանափոխության և գերագույն առաջնորդի սպանությունից հետո նախկին նախագահին իշխանության բերելու ծրագիր էին մշակել։
• Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով անհապաղ կանչել է Իսրայելի դեսպանին՝ ցուցարարների հանդեպ անընդունելի վերաբերմունքի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի...
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնային շր...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...