Այլ

13:00 Լուրերը մեկ տողով. Լիտվայում օդային տագնապ, Հայաստանում «լրտեսական բլոկբաստեր»

Lilit A.
13:00 Լուրերը մեկ տողով. Լիտվայում օդային տագնապ, Հայաստանում «լրտեսական բլոկբաստեր»

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

 

• Վիլնյուսում օդային տագնապի հայտարարումը, օդային տարածքի փակումը և ՆԱՏՕ-ի կործանիչների օդ բարձրանալը լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Լիտվայի մայրաքաղաքում դպրոցները դադարեցրել են աշխատանքը, մարդկանց տեղափոխել ապաստարաններ, իսկ իշխանություններին ևս տարել են անվտանգ վայրեր։


• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքական կյանքը վերջին օրերին հիշեցնում է «լրտեսական բլոկբաստեր»՝ ակնարկելով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի մասին նոր աղմկոտ հրապարակումները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կտրուկ քայլերի չի գնա և նշել է Պուտինի հետ ունեցած բազմաթիվ շփումների մասին։


• Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ այլևս հնարավոր չեն և իշխանությունները տարիներ շարունակ շահարկել են այդ թեման քաղաքական նպատակներով։ Նա նաև քննադատել է իշխանություններին՝ կոռուպցիոն և պատերազմական թեմաները չբացահայտելու համար։


• Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրությունը անվանել է «բորբոսնած հնություն»՝ նշելով, որ այդ թեման տարիներ առաջ արդեն հերքվել է։ Նրա խոսքով՝ իշխանությունները կրկին փորձում են շրջանառել հին մեղադրանքներ։


• Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ բարձրացել է Հատիսի բարձունք, որտեղ շարունակվում են Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները։ Նա հայտարարել է, որ արձանը պետք է դառնա ազգային միասնության և վերածննդի խորհրդանիշ։


• ՆԱՏՕ-ում դժգոհում են Եվրոպայում ամերիկյան զորքերի հնարավոր կրճատման շուրջ ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունից։ Դաշինքի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի քայլերը կարող են անակնկալներ առաջացնել եվրոպական անվտանգության համակարգում։


• Թուրքիայի Մալաթիա նահանգում գրանցվել են 4,8 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Թուրքական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ այս պահին զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250