ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ 7 մեքենա իրար են բախվել
Auroranews.am-ը ռադիոլսողներից տեղեկանում է, որ Ռուբինյանց փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, ինչ պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...

