Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։
«Ֆրանսիայի քաղաքացուհու թեստը դրական է. ավելի վաղ ի հայտ էին եկել հանտավիրուսի ախտանիշներ: Նրա վիճակը աստիճանաբար վատթարանում է», հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։
«Հոնդիուս» նավից իջեցված մյուս 4 ֆրանսիացիների թեստերը բացասական են եղել։
Հանտավիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել նաև այն 17 ամերիկացիներից երկուսի մոտ, որոնք գտնվել են նավի վրա։ Հիվանդներից մեկի մոտ հանտավիրուսի թույլ դրական թեստ է արձանագրվել, իսկ երկրորդ հիվանդի մոտ վիրուսը դեռ չի հաստատվել։ Այդ մասին էլ հայտարարել է ԱՄՆ Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք՝ ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Հոնդիուս»-ում հայտնաբերվել է 8 հիվանդ, որոնցից վեցի մոտ արդեն հաստատվել էր հանտավիրուսը։ Նոր դեպքերով հիվանդների թիվն աճել է մինչև 11, իսկ հաստատված վարակների թիվը՝ մինչև 8 դեպք։
Հաղորդվում է՝ 3 մարդ մահացել է՝ Նիդերլանդներից ամուսնական զույգը և Գերմանիայի քաղաքացին։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և...