Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք․ Փաշինյան
Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքները։
Քաղաքացիներից մեկը Փաշինյանից հետաքրքրվել է այսպես կոչված «անկլավների» հարցով։
«Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,-ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։
«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն... ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։ Ռուսաստանի Դաշնությ...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...