ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց վիզայի Եվրոպա․ Հայաստանը նոր փուլ է մտնում․ ՆԳ նախարար
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։
Նախարարը շեշտել է, որ այս ուղղությամբ արձանագրվում է իսկապես պատմական առաջընթաց։
«Մենք միակ պետություն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ խոսում է վիզաների ազատականացման հարցով։ Գիտեմ, թե որքան մեծ է հանրային սպասումը վիզաների ազատականացման գործընթացի շուրջ, ուստի բաց, թափանցիկ և պատասխանատու կերպով ձեզ հետ կիսվում ենք յուրաքանչյուր զարգացմամբ»,- նշել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացել է գործողությունների ծրագիրը, իսկ օրեր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրել են առաջին առաջընթացի զեկույցը։
«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում»,- ընդգծել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմի ջանքերն ու առաջընթացը բարձր է գնահատել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ամփոփելով խոսքը՝ որպես հայկական կողմի բանակցող, Արփինե Սարգսյանը վստահեցրել է. «Սա մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»։
Ավելին՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայիս անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել են Երևանի կենտրո...