Առաջարկում են վերականգնել COVID-19-ի ժամանակաշրջանի սահմանափակումները
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի ֆոնին առաջարկել է վերականգնել COVID-19-ի ժամանակաշրջանի սահմանափակումները։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Հայդարաբադում Հնդկաստանի վարչապետի ելույթին։
Մոդին Հնդկաստանի բնակիչներին կոչ է արել աշխատել տնից և հանդիպումներն անցկացնել առցանց։
Բացի այդ, Հնդկաստանի վարչապետը խնդրել է յուրաքանչյուրին հնարավորինս նվազեցնել բենզինի և դիզելային վառելիքի սպառումը՝ օգտվելով հասարակական տրանսպորտից։
Նարենդրա Մոդին նշել է, որ ներկայիս գլոբալ իրավիճակը պահանջում է յուրաքանչյուր բնակչի բարձր պատասխանատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...