ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյան
«Այդ անձը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու»,- անդրադառնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի` «հաջորդ ՀՀ վարչապետ դառնալու» հայտարարությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկե՞լ։ Էդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է: Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային թեկնածու են բերել ՀՀ օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Սամվել Կարապետյանը ասուլիս էր հրավիրել, որտեղ ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ինքն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը և «չկա մի այնպիսի ուժ, որ իրեն ամբողջությամբ ունեզրկի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...