Մենք դա խորհուրդ չենք տա. Զելենսկին՝ Մոսկվայում սպասվող հաղթանակի շքերթի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անադեկվատ է որակել որոշ պետությունների ներկայացուցիչների՝ Մոսկվա մեկնելու մտադրությունը:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել էր մայիսի 6-ից դադարեցնել կրակը և ապահովել լիակատար լռություն, սակայն խաղաղության առաջարկի փոխարեն ռուսական կողմից եղել են միայն նոր հարվածներ ու սպառնալիքներ։
«Մի քանի երկիր տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչները մտադիր են լինել Մոսկվայում։ Մենք դա խորհուրդ չենք տա»,- ասել է Զելենսկին։
Ըստ նախագահի՝ ռուսական կողմը ցանկանում է թույլտվություն ստանալ սեփական շքերթն անցկացնելու համար, որպեսզի տարին մեկ անգամ կարճ ժամանակով անվտանգ դուրս գան հրապարակ, որից հետո նորից շարունակեն պատերազմել ու սպանել մարդկանց։
Զելենսկին Ռուսաստանի ղեկավարության տրամաբանությունը որակել է տարօրինակ և ոչ ադեկվատ՝ հավելելով, որ ռուսներն արդեն խոսում են մայիսի 9-ից հետո սպասվող հարվածների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...