ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձելու եք ուրիշների որդիների կյանքի գնով հետ բերել Ղարաբաղը. Վահագն Ալեքսանյան
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, բարձրացրեց խմբակցության ղեկավարի որդու պատասխանատվության և նախկինում ընդդիմության որդեգրած քաղաքական քայլերի հարցը։
Արձագանքելով ընդդիմության այն պնդումներին, թե Ադրբեջանն առաջ է եկել ՀՀ բանակի պատասխանատվության տակ գտնվող տարածքներով՝ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց, թե ինչու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չի խոսում այդ գծում իր որդու ունեցած պատասխանատվության մասին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ տանկային գնդի մասին է խոսքը, որի հրամանատարը եղել է նրա որդին, ով տարօրինակ վիրավորում ստանալուց հետո հեռացել է՝ թողնելով զորքը։
Անդրադառնալով պատգամավոր Խաչատրյանի՝ անցյալի հետագիծը ապագայի վրա պրոյեկտելու մտքին՝ Ալեքսանյանը հիշեցրեց, որ երբ իրենք առաջարկում էին իջեցնել նշաձողը Ղարաբաղում հայերի մնալու համար, ընդդիմությունը մեղադրում էր դավաճանության մեջ։ Նա նշեց, որ ընդդիմադիր թիմն ամեն ինչ արել է, որ Ղարաբաղի իշխանությունները չգնան Սոֆիա՝ բանակցությունների։ Ըստ պատգամավորի՝ երբ իրենք առաջարկում էին Ադրբեջանի հետ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, ընդդիմությունը հանրահավաքներ էր անում՝ պնդելով, թե դա կործանում է։ Ալեքսանյանը եզրահանգեց, որ նայելով անցյալի հետագծին՝ ընդդիմությունը կրկին հայտարարելու է, թե սահմանազատումը չարիք է, և փորձելու է ուրիշների որդիների կյանքի գնով հետ բերել Ղարաբաղը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...