Մի՛ մոռացեք. Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ. Էրդողանը հանդես է եկել «խիստ» քննադատությամբ
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիության հակաթուրքական նախաձեռնությունների խիստ քննադատությամբ։ Նա կոչ է արել Բրյուսելին սրբագրել իր սխալ մոտեցումները և զերծ մնալ գործողություններից, որոնք վնասում են հարաբերություններին։
Ըստ Էրդողանի՝ Միության բազմաթիվ կառույցներում դեռևս նկատելի է Թուրքիայի հանդեպ ռազմավարական կուրությունը։ Նա ընդգծել է, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության՝ Եվրամիությունը չի կարող դառնալ ձգողականության կենտրոն կամ գլոբալ խաղացող։ Նախագահը հայտարարել է, որ իրենք այնպիսի երկիր չեն, որի արժեքը հիշվում է միայն անհրաժեշտության դեպքում, իսկ մնացած ժամանակ մղվում է մի կողմ։
Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն պետք է գնահատի Թուրքիայի կառուցողական կեցվածքը և չչարաշահի այն՝ խուսափելով վտանգավոր հռետորաբանությունից։
«Մի՛ մոռացեք. Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, և աշխարհն այլևս այն աշխարհը չէ՝ սահմանափակված արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ այժմ ձևավորվում է նոր բազմաբևեռ աշխարհակարգ, որտեղ մեծանում է տարածաշրջանային համագործակցության դերը, և Թուրքիան պատրաստ է դառնալ այդ համակարգի բևեռներից մեկը։ Նա շեշտել է, որ այսօր Եվրոպայի կարիքը Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ է, քան հակառակը, և այդ պահանջը գնալով աճելու է։
Էրդողանը հավելել է, որ Եվրոպան գտնվում է ընտրության առաջ. կա՛մ օգտագործել Թուրքիայի հզորությունը սեփական փակուղուց դուրս գալու համար, կա՛մ թույլ տալ մեկուսացման հռետորաբանությանը մթագնել իր ապագան։ Նա հույս է հայտնել, որ եվրոպացի պաշտոնյաները կհրաժարվեն նախապաշարմունքներից և կկենտրոնանան իրավահավասար ու անկեղծ հարաբերությունների վրա, ինչը բխում է ողջ մայրցամաքի շահերից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...