Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
«Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Զրույցում Մանասյանը շեշտել է, որ թեմային անդրադարձել է մշտապես՝ սեփական նախաձեռնությամբ և առանց դիմումների, ու շարունակելու է բարձրաձայնել հարցը հրապարակային և ոչ հրապարակային գործիքներով։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի` Ադրբեջան այցելելու վերաբերյալ հայտարարությանը ՝ Անահիտ Մանասյանը նշել է համանման այցերի նպատակի հստակեցման կարևորությունը՝ փաստելով, որ այլ պետության տարածքում ՄԻՊ-ի կողմից մշտադիտարկում իրականացնելն անհնար է։
ՄԻՊ անկախության վերաբերյալ նա ընդգծել է, որ հաստատության անկախությունը չի կարող պայմանավորվել քաղաքական դերակատարների նպատակների բավարարվածությամբ։ Ըստ Պաշտպանի՝ անկախության մասին խոսում են այն դերակատարները, ովքեր ժամանակին չեն կատարել միջազգային հանձնարարականները։ Նա նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին ՄԻՊ գործունեության արդյունավետությունը եղել է բարձր. պետական մարմինների կողմից կատարվել կամ մասնակի են կատարվել համակարգային առաջարկների շուրջ 70 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժա...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...
Հեղափոխության օրերն են կարծես. Տարոն Չախոյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական համերգը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան...