ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ հաջորդողի համար եմ զղջում. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքի՝ «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարին։
Հարցազրույցի վերջնամասում Քոչարյանին հարց է ուղղվել այն մասին, թե հետադարձ հայացք գցելով՝ ինչի համար է նա ամենից շատ զղջում։ Պատասխանելով հարցին՝ Քոչարյանը նշել է, որ դա հավանաբար ամենաբարդ հարցն է, և հավելել, որ իր բնավորությանը բնորոշ չէ անցյալն այդքան շատ փորփրելու սովորությունը։
Ըստ նրա՝ անցյալի մեջ խորանալը խոչընդոտում է առաջ շարժվելուն։ Նախկին նախագահը խոստովանել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք սեփական փորձի և նոր գիտելիքների հիման վրա այժմ այլ կերպ կաներ։
Երբ հարցը կոնկրետացվել է՝ խնդրելով նշել ամենաէական սխալը, որի համար նա զղջում է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...