Ժամանակը գործում է ի վնաս Իրանի. Թրամփ
Դոնալդ Թրամփը դիմել է Իրանին՝ նշելով, որ ժամանակը գործում է ի վնաս այդ երկրի, և ինքը որևէ ճնշում չի զգում պատերազմն արագ ավարտելու հարցում։
«Այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ հետևում են հոգեվարքի մեջ գտնվող «The New York Times»-ին կամ «CNN»-ի կեղծ լուրերին և կարծում են, թե ես իբր ձգտում եմ օր առաջ վերջ տալ Իրանի հետ պատերազմին (եթե դա հնարավոր է այդպես կոչել), պետք է իմանան հետևյալը. ես հավանաբար այն մարդն եմ, ով ամենաքիչն է ճնշում զգում այս պաշտոնը երբևէ զբաղեցրածների մեջ։ Ես ունեմ աշխարհի ողջ ժամանակը, մինչդեռ Իրանը՝ ոչ. ժամացույցը տկտկում է։
Որոշ լրատվամիջոցներ արագորեն կորցնում են իրենց լսարանն ու բաժանորդներին, քանի որ այլևս վստահելի չեն։ Իրանի ռազմածովային ուժերը հայտնվել են ծովի հատակին, իսկ ռազմաօդային ուժերը ջախջախված են։ Ոչնչացվել են նրանց հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադարային սարքավորումները, իսկ առաջնորդներն այլևս մեզ հետ չեն։ Շրջափակումը հերմետիկ է ու ամուր, և իրավիճակը գնալով միայն վատանալու է, քանի որ ժամանակը նրանց օգտին չէ։
Գործարքը կստորագրվի միայն այն դեպքում, երբ դա լինի տեղին և ձեռնտու Ամերիկայի Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և, ըստ էության, ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...