ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Մամուլի ասուլիսի ավարտից հետո Բեռլինում Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փահլավիի վրա ներկ են լցրել:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փահլավին ասուլիսի ժամանակ քննադատել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։ Վերջին շահի որդին շեշտել է, որ Իրանի ղեկավարության «հանկարծակի պրագմատիզմի» վրա հույս դնելը սխալ է։ Նա նշել է. «Ես չեմ տեսնում, որ դա տեղի ունենա։ Դիվանագիտությանն արդեն բավականաչափ հնարավորություններ են տրվել»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ, այնուամենայնիվ, դիվանագիտությանը պետք է հնարավորություն տալ։
Բացի այդ, Փահլավին տեղեկացրել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել 19 քաղբանտարկյալ, իսկ ևս մոտ 20 հոգի ստացել է մահապատժի դատավճիռ։ «Արդյո՞ք ազատ աշխարհը որևէ քայլ կձեռնարկի, թե՞ լուռ կհետևի», — հարցրել է նա։
Տեղի ունեցածից հետո Փահլավին ողջունել է իր կողմնակիցներին և մեքենայով հեռացել վայրից։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ հարձակվողին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մրգաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից
Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է տեղի ատամնաբույժը, որին հարվածել են իր տան դիմաց...
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 5...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մանր...
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...