«Նոր ուժ» կուսակցություն ցուցակի առաջին երեք անունները հայտնի են
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած «Նոր ուժ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը։
Կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենց նախընտրական ցուցակում ներառված է 87 թեկնածու։ «Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում ես եմ, երրորդ տեղում Երևանի ավագանու անդամ Նարե Արամյանն է»,- նշեց նա։
Այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած քաղաքական ուժերի ընդհանուր թիվը դարձավ 14։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:00-ին, լրանում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Այս պահի դրությամբ քանի քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ
Այսօր 18։00-ին ավարտվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվելու ժամկետը։ ԿԸՀ մամու...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...