Մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ կգործեն
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր մեթոդաբանություններն ու չափանիշները։
Գործադիրը փոփոխություններ է իրականացրել մի շարք որոշումներում, որոնք բխում են 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրից։ Այդ ծրագրով նախատեսվում է արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը՝ ձեռք բերելով 14 անշարժ դիտակայան, որոնցից 6-ը տեղադրվելու են Երևանում։
Միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությանը 2025 թվականին արդեն հատկացվել է 300 միլիոն դրամ՝ երկու դիտակայան գնելու համար։ Այդ սարքավորումներն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Երվանդ Քոչար 6/1 հասցեում, և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում:
Ներկայում իրականացվում են սարքավորումների ստուգաճշտման և փորձարկման գործընթացները։ Դիտակայանների գործարկումը թույլ կտա իրական ժամանակում ստանալ տեղեկատվություն և ճշգրիտ չափել մթնոլորտի հիմնական աղտոտիչների մակարդակը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...