Ղալիբաֆը դեմ է Խամենիի դիրքորոշմանը
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները հայտնվել են տապալման եզրին՝ իրանական իշխանության ներսում առկա հակասությունների և միջուկային հարցում գերագույն առաջնորդի շրջապատի դիրքորոշման պատճառով:
Ինչպես հայտնում է «Iran International»-ը, բանակցային գործընթացին սպառնում է ձախողում՝ Իրանի ղեկավարության ներքին տարաձայնությունների ու Մոջթաբա Խամենեիի մերձավորների կոշտ մոտեցումների հետևանքով։
Իսլամաբադ նախատեսված այցից առաջ իրանական պատվիրակությունը հրահանգ է ստացել չքննարկել միջուկային թեման, ինչին ի պատասխան ԱԳ նախարար Աբաս Արաղչին նման պայմաններով բանակցություններն անվանել է «անօգուտ»՝ դա որակելով որպես դիվանագիտության «մահապատիժ»։
Ըստ տեղեկությունների՝ դիվանագետները նկատողություն են ստացել «կարմիր գծերը» խախտելու համար, իսկ մայիսի 2-ին ծրագրված բանակցությունները չեղարկվել են Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման և փոխադարձ մեղադրանքների պատճառով։
Խամենեին դեմ է Վաշինգտոնի հետ երկխոսությանը, ինչը խորհրդարանում բնորոշում են որպես երկրի անվտանգության կուրսը որոշող կոշտ դիրքորոշում։ Իրանական էլիտաների ներսում հակամարտությունը սրվում է, իսկ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը քննադատել է համաձայնության հակառակորդներին՝ զգուշացնելով ներքաղաքական ճգնաժամի էսկալացիայի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...