ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աջակցելու ենք ընդդիմադիր առաջատար ուժի վարչապետի թեկնածուին. Արծվիկ Մինասյան
«Մենք գնում ենք շատ մեծ ձայն հավաքելու, ստանալու համոզումով, ակնկալիքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով եթե դա իրենց մոտ չհաջողվի, ապա ակնկալում են ընդդիմադիր դաշտի այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա «այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորությունից»:
Հարցին՝ դուք ունե՞ք ներքին պայմանավորվածություն, որ եթե երեք քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանը և նրանք քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին, Մինասյանը պատասխանեց․ «Ո՛չ, նման ո՛չ պայմանավորվածություն, ո՛չ քննարկում, ո՛չ զրույց չի եղել։ Ավելին ասեմ՝ նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է և տրամաբանական բացատրություն է տրվել»:
Նա շեշտեց, որ այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա իրենց աջակցությունը, և իրենք նույն մոտեցումն են ակնկալում մյուս ուժերից։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...