Թուրքիան վերականգնում է Օսմանյան շրջանի տրանսպորտային նախագիծը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ներկայացրել է տրանսպորտային ու էներգետիկ առանցքային նախագծերի քարտեզը, որտեղ ներառված է նաև Հիջազի երկաթուղու վերակենդանացումը։
Համաձայն թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի այս նախագծի վերականգնումը հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատել Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի միջև։
Հաքան Ֆիդանն իր ելույթում շեշտադրել է, որ Մերձավոր Արևելքով և Անատոլիայով անցնող ուղիների անվտանգությունն անմիջականորեն կապված է տարածաշրջանի տնտեսական կայունության հետ։
Նախարարը հայտարարել է, որ Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, սակայն թույլ չի տա որևէ ոտնձգություն սեփական ինքնիշխան իրավունքների նկատմամբ այն գոտիներում, որոնք քարտեզում նշված են որպես «կարմիր գծեր»։
Հիջազի երկաթուղին սկզբնապես կառուցվել էր սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք՝ Ստամբուլը Մեդինային միացնելու նպատակով։ Այժմ իրականացվող նոր ծրագիրը միտված է այդ պատմական ուղու արդիականացմանը, ինչը կնպաստի տարածաշրջանային երկրների ռազմավարական և առևտրային փոխգործակցության սերտացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...