ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքից
Ապրիլի 20-ին՝ ժամը 22։23-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։
«Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձոևբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ևս մեկ ավտոբուսի վարորդ բռնության է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնություն` Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել
Երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկո...