Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
««Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը երեկ և այսօր երկու դարակազմիկ բացահայտում է արել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Մեկն այն է, որ իր հայրը ժամանակին իր կամքով դիմում է գրել և հեռացել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից «քանի որ պետական ապարատի աշխատանքի ոճը իրեն դուր չի եկել» և ... դարձել է Ազգային Ժողովում իշխող ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր (երևի թե, որովհետև ՀՀԿ ֆրակցիայի աշխատանքի ոճը իրեն դուր է եկել)։
Երկրորդ դարակազմիկ բացահայտումն այն է, որ օտարերկրյա քաղաքացիները դեռևս 2001 թվականին ուժի մեջ մտած Հողային օրենսգրքով կարող են Հայաստանում «տնամերձ, այգեգործական, ինչպեu նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական oբյեկտների կառուցման և uպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և uպաuարկման համար հողամաuեր» ձեռք բերել, և այստեղ օրենքը չի դասակարգում օտարերկրյա քաղաքացիներին ըստ քաղաքացիության երկրի և չէր էլ կարող դասակարգել։
Ճիշտ այնպես, ինչպես պատգամավորի կամ վարչապետի թեկնածուի օտարերկրյա քաղաքացիություն չունենալու պահանջը չի կարող տարածվել հատուկ Կիպրոսի կամ հատուկ Ռուսաստանի քաղաքացիների վրա, այլ տարածվում է, ընդհանրապես, օտար որևէ երկրի քաղաքացիություն ունեցողների վրա»,- գրել է ։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...