Նախընտրական շրջանի հետ կապ չունի. Բաղդասարյանի հայտարարությունը
Վարչապետի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ ուղղված ԵՄ նոր քաղաքացիական առաքելության հաստատումը։
Ապատեղեկատվական արշավների դեմ Կառավարության իրականացրած ուսումնասիրություններին նվիրված ասուլիսում Նազելի Բաղդասարյանը խոսել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման մասին, որով Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։
Անդրադառնալով հարցին, թե ինչ գործիքակազմ է կիրառվելու նախընտրական փուլում ապատեղեկատվությանը հակազդելու համար և արդյոք դրանք տրամադրվելու են ԶԼՄ-ներին, թե պետական գերատեսչություններին, մամուլի քարտուղարը նշել է, որ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, որի ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն արդեն եղել է։
«ԱԳՆ-ն նախօրեին այս թեման կոմունիկացրել է, և դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու։ Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել։ Ուզում եմ ասել, որ երկու առանձին գործառույթներ են, և այս դեպքում 2 տարի ժամկետով է։ Գործողությունների մասին, համագործակցության, ինչու չէ, նաև լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք։ Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնել, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...