Կատարյալ խայտառակություն. Զախարովան հայտարարություն է տարածել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրանական «Բուշեր» ատոմակայանը խաղաղ օբյեկտ է, և այն համակենտրոնացման ճամբարների հետ համեմատելն անընդունելի է։
Զախարովան նշել է, որ «Բուշերը» համակենտրոնացման ճամբարների հետ համեմատելը կամ նմանատիպ զուգահեռներ տանելը բացարձակապես անթույլատրելի է և կատարյալ խայտառակություն։ Ըստ նրա՝ «Ռոսատոմի» աշխատակիցները կայանում գործել են բարձր պրոֆեսիոնալիզմով՝ գիտակցելով, որ աշխատում են խաղաղ օբյեկտում։ Նա ընդգծել է, որ այս կայանը, ինչպես «Ռոսատոմի» մյուս նախագծերը, չունի «երկակի կամ եռակի հատակ» և տարածաշրջանին հնարավորություն է տալիս խաղաղ պայմաններում զարգացնել տնտեսությունն ու արդյունաբերությունը՝ ստանալով ատոմային էներգիա։
Զախարովան հավելել է նաև, որ նմանօրինակ համեմատությունները նենգափոխում են հասկացությունները, աղավաղում պատմական իրողությունները և անհարգալից վերաբերմունք են Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի հիշատակի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...