Կապանի «Սյունիք» օդանավակայանը կստանա միջազգային կարգավիճակ․ Փաշինյան
Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։
Իհարկե, «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է որոշակի չափի օդանավեր ընդունել, և, եթե անհրաժեշտություն լինի, թռիչքուղու կարողությունների որոշակի մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն լինի։
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքները իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանից այս պահին թռիչքներ են իրականացվում դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...