Իսրայելը խախտել է հրադադարը. Լիբանանում կա զոհ
Լիբանանի հարավ-արևելքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկու հոգի ստացել են վիրավորումներ։
Ինչպես հաղորդում է լիբանանյան «ՆՆԱ» ազգային գործակալությունը, թշնամական ԱԹՍ-ի հարվածը տեղի է ունեցել լուսադեմին՝ Արևմտյան Բեկաայի Ջաբուրի մատույցներում։ Ռազմական գործողության հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
Չնայած ապրիլի 16-ից Լիբանանի և Իսրայելի միջև պաշտոնապես գործող հրադադարի ռեժիմին, «Հեզբոլլահ» շարժումը փաստում է իսրայելական կողմից հրադադարի ավելի քան 200 խախտում։ Ըստ շարժման՝ Իսրայելը կիրառում է մարտական ավիացիա, հրետանի ու անօդաչու սարքեր, ինչպես նաև պայթեցնում է լիբանանյան բնակավայրերի ականապատված տները։ Նախօրեին «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ ի պատասխան այդ քայլերի՝ իրականացրել է առաջին մարտական գործողությունը հրադադարի հաստատումից ի վեր։