Իրանը հերքում է. բանակցությունների մտադրություն չունի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված «Տասնիմ» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Թեհրանը որոշում չունի ուրբաթ օրը ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին։
Այսպիսով հերքվել է «Նյու Յորք Փոստ»-ի այն հաղորդագրությունը, որտեղ հղում էր արվում նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ մի քանի օրից բանակցությունների երկրորդ փուլի հնարավոր անցկացման վերաբերյալ։
Միաժամանակ, իրանական պետական «ԻՐԻԲ» հեռուստառադիոընկերությունը չորեքշաբթի հերքել է տարածված լուրերն այն մասին, թե Թեհրանը տվել է իր համաձայնությունը հրադադարի ռեժիմի երկարաձգմանը, ինչի մասին նախորդ օրը հայտնել էր ԱՄՆ նախագահը։
«Իրանը դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել հրադադարի ռեժիմի երկարաձգման վերաբերյալ Թրամփի հայտարարության կապակցությամբ», — նշել է «ԻՐԻԲ»-ը։
Հաղորդագրության մեջ նաև շեշտվում է, որ Իրանի հետ պաշտոնական համաձայնության հասնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և իրանցի պաշտոնյաների կողմից որևէ հայտարարություն այդ առնչությամբ չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...