Իրանը ԱՄՆ-ից չի խնդրել երկարաձգել հրադադարի ռեժիմը. Tasnim
Իրանը չի ներկայացրել հրադադարի երկարաձգման խնդրանք Վաշինգտոնին, հայտնում է Tasnim գործակալությունը։ Իրանական պետական հեռուստատեսության (IRIB) տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում ամերիկյան կողմի գործողությունները։
«Թեհրանը չի ճանաչում Թրամփի հայտարարած հրադադարը, լիակատար իրավունք ունի չպահպանել այն և կգործի իր ազգային շահերին համապատասխան»,- նշված է IRIB-ի հաղորդագրության մեջ։
Ըստ Tasnim-ի հրապարակման՝ Իրանի իշխանությունները Վաշինգտոնի քայլը դիտարկում են կամ որպես ԱՄՆ-ի պարտություն, կամ որպես խաբեություն՝ երկրի վրա հերթական հարձակումը նախապատրաստելու համար։
Հաղորդվում է նաև, որ Թեհրանը չի պատրաստվում բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է ծովային շրջափակումը։ Գործակալությունը հավելում է, որ անհրաժեշտության պարագայում Իրանը ուժի կիրառմամբ կճեղքի շրջափակումը։
Ավելի վաղ՝ ապրիլի 21-ի երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարի ռեժիմը մինչև բանակցությունների ավարտը երկարաձգելու որոշման մասին։ Նա պարզաբանել էր, որ նման խնդրանքով իրեն դիմել են Պակիստանի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...