ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման գործարքի չկայացման դեպքում ընկերությունը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ։
ՀԾԿՀ-ում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է, որ իր պաշտոնավարումը ենթադրում է ընկերության պետականացման գործընթացի լիարժեք ավարտ, ինչը դեռ մի քանի ամիս կտևի։ Նրա խոսքով՝ եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման գործարք չիրականացվի, կսկսվի նոր փուլ, որի շրջանակում Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը կճանաչվի հանրային գերակա շահ։
Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծել է, որ իր լիազորությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ գործընթացն ամբողջությամբ եզրափակվի և ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա։ Նա հավելել է, որ այս պահին առկա է վարչական դատարանի որոշում, որը ՏԿԵՆ-ին պարտադրում է մինչև մայիսի 25-ը զերծ մնալ պետականացման գործողություններից։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության։ Հայցվորը պահանջում է հաստատել իր իրավունքը՝ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը Կառավարության հետ համաձայնեցված կարգով վաճառել ՀԷՑ-ում ունեցած սեփական 70% բաժնեմասը։ Դատարանը մասնակիորեն բավարարել է միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով նշված բաժնեմասը համաձայնեցված ընթացակարգով օտարելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...