ՀԷՑ-ի միացման սակագները և վճարներն էականորեն կնվազեն. որոշումն ընդունվեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագներն ու հզորությունների ավելացման վճարները։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ընդունել է նոր որոշում։ Ըստ այդմ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները կնվազեն մինչև 40%-ով։ Միաժամանակ, էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման համար նախատեսված վճարները կկրճատվեն մինչև 55%-ով։
Սահմանված որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից, որը ենթադրաբար լինելու է վաղը։ Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԾԿՀ-ին և ՀԷՑ-ի ամբողջ անձնակազմին՝ այս քաղաքացիակենտրոն բարեփոխման համար՝ շնորհավորելով բոլորին և հավելելով, որ ՀԷՑ-ն այլևս ծառայում է ժողովրդին։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...