ԿԸՀ-ի պարզաբանումը՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցության վերաբերյալ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ժամանակ անդրադարձել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի լիազորված անձի դիմումին և ներկայացրել համապատասխան պարզաբանումներ։
ՀՀ ԿԸՀ-ն ապրիլի 22-ի նիստում քննարկել է Գոհար Մելոյանի դիմումը, որով վերջինս պարզաբանում էր ակնկալում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման համար ստացված օգտահաշվի անվան և Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ։
Ըստ հանձնաժողովի պարզաբանման՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների ու դաշինքների առաջադրման և գրանցման գործընթացում կիրառվելու են 2026 թվականի ապրիլի 7-ին ընդունված օրենսդրական լրացումներն ու փոփոխությունները։
ԿԸՀ-ն արձանագրել է, որ մինչև 2026 թվականի ապրիլի 7-ը հանձնաժողովը չի անդրադարձել որևէ ուժի իրավասուբյեկտության կամ անվանման խնդրին, քանի որ այդ ժամանակահատվածի համար չի ունեցել նման լիազորություն։ Միաժամանակ հայտնվում է, որ կառույցը բավարարել է նույն սուբյեկտի ներկայացրած՝ օգտահաշվի անվան փոփոխության դիմումը։ Արդյունքում դաշինքի օգտահաշվի անվանումն այսուհետ «Ուժեղ Հայաստան» է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաս...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...