ԱՄՆ դատարանի նոր որոշումը կազդի նաև օտարերկրացիների վրա
ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որով թույլատրվում է հանրակրթական դպրոցների դասասենյակներում փակցնել աստվածաշնչյան «Տասը պատվիրանները»։ Ըստ Washington Post պարբերականի՝ այս իրավական գործընթացը կարող է շարունակվել երկրի Գերագույն դատարանում, քանի որ հարցը վերաբերում է կրոնի և պետության տարանջատման սկզբունքներին։
Դատարանի եզրակացության համաձայն՝ պատվիրանների տեղադրումը կրթական հաստատություններում չի դիտարկվում որպես կրոնի պարտադրում կամ դավանանքի քարոզ։ Դատավորները նշել են, որ նման նախաձեռնությունը չի ստիպում աշակերտներին դառնալ որևէ հավատքի հետևորդ, այլ կրում է տեղեկատվական կամ բարոյախրատական բնույթ։ Այս որոշմամբ բեկանվել են նախկինում ընդունված սահմանափակումները։
Հիշեցնենք, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններ էին ընդունվել Լուիզիանա (2024 թ.) և Տեխաս (2025 թ.) նահանգներում։ Սակայն դրանց կիրառումը ժամանակավորապես կասեցվել էր այն բանից հետո, երբ մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ դիմել էին դատարան՝ պնդելով, որ դա հակասում է երկրի Հիմնական օրենքին։
Այժմ իրավական դաշտում ստեղծվել է նախադեպ, որը կարող է ճանապարհ հարթել նաև այլ նահանգների համար։ Միևնույն ժամանակ, օրենքի հակառակորդները պատրաստվում են բողոքարկել որոշումը բարձրագույն ատյաններում՝ փորձելով կանխել կրոնական խորհրդանիշների մուտքը պետական դպրոցներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաս...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...