Թեհրանը Թրամփին սպառնացել է վրեժխնդրությամբ
Իրանի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է վրեժ լուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության պատճառով։
Իրանի իրավապահ մարմինների գաղափարական և քաղաքական կազմակերպության ղեկավար Ալի Շիրազին նշել է, որ Թրամփն իրականացրել է մի քայլ, որին չէր հանդգնի Միացյալ Նահանգների որևէ այլ նախագահ՝ արձակելով սպանության հրամանը։
«Դու սպանեցիր մեր իմամին։ Գիտե՞ս, թե ինչ պատիժ է հասնում իմամի սպանության համար։ Քեզ կհոշոտեն դիմադրության ուժերի աչքի առաջ», — հայտարարել է Շիրազին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...