Սամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ գերիների վերադարձի համար. Մեսրոպ Առաքելյան
Քիչ առաջ «Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր ստորագրեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համատեղ հանդես գալու վերաբերյալ։
Արտահերթ համագումարի ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց. «Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պայքարելու և հանձնվելու միջև ընտրություն են։ Շուրջ 2.5 միլիոն քաղաքացի հնարավորություն կունենա կատարել իր ընտրությունը՝ բացառությամբ Բաքվի բանտերում հայ լինելու պատճառով գտնվող 19 անձանց, այդ ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է»:
Առաքելյանի խոսքով սա ընտրություն է հանուն այնպիսի պետության, որտեղ հայ գերիների վերադարձը կլինի անվիճելի առաջնահերթություն։
«Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով բացառիկ ներդրում ունի Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայեու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...