Կքննարկվի էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխությունները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վաղվա նիստում կքննարկվի էլեկտրականության նոր սպառման համակարգերի միացման վճարների վերանայման նախագիծը։
ՀԾԿՀ նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած որոշման նախագծի քննարկումը։ Հարցը վերաբերում է բաշխման ցանցին նոր սպառման համակարգերի միացման վճարների փոփոխությանը։
Ըստ առաջարկվող նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է մինչև 40%-ով իջեցնել նոր բաժանորդ դառնալու համար սահմանված վճարը։ Բացի այդ, առաջարկվում է մինչև 50%-ով կրճատել էլեկտրամատակարարման հզորության ավելացման գործակիցը։ Այս փոփոխությունների նպատակը ծառայությունները քաղաքացիների առավել մեծ խմբերի համար հասանելի դարձնելն է։ Նախաձեռնությունը նաև ուղղված է 0,22կՎ և 0,4կՎ լարմամբ առանձնատների, առանձին շինությունների դիմողների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների միացման վճարների նվազեցմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...