Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսմանը
Իրանական կողմը լիարժեք պատրաստվածություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, եթե Իսլամաբադում նախատեսված բանակցությունները չկայանան։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, հրադադարի սահմանված ժամկետի ավարտին զուգահեռ բանակցային գործընթացի ձևավորմանը խոչընդոտել են ամերիկյան կողմի պահանջներն ու ծովային շրջափակման մասին հայտարարությունը։ Ստեղծված իրավիճակում Իրանը պատրաստվում է մարտական գործողությունների հավանական նոր փուլին և հատուկ անակնկալներ է նախապատրաստել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը բարձր է գնահատել պատերազմի հավանականությունը, ինչի շրջանակներում իրականացվել են ռազմական տեղաշարժեր և կազմվել է թիրախների նոր ցանկ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրը պատրաստ է հնարավոր պատերազմի մեկնարկից ևեթ «դժոխք ստեղծել» ամերիկացիների և իսրայելցիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...