Եվրոպան սոովոր է տիրոջ սեղանից առատորեն ուտելուն. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամի իր ալիքում կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնին Եվրոպան իրականում պետք չէ և նրա համար ափսոս չէ։ Նա եվրոպական երկրներին նմանեցրել է ձանձրացնող ու վնասակար հեռու բարեկամի, որը սովոր է օգտվել տիրոջ սեղանից։
Վերլուծելով հնարավոր պատերազմի հեռանկարը՝ Մեդվեդևը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մի շարք պատճառներով չի ներքաշվի այդ հակամարտության մեջ։ Որպես հիմնավորում նա նշել է Եվրոպայի հրաժարումը Մերձավոր Արևելքում օգնություն ցուցաբերելուց, ինչպես նաև ներքին քաղաքական խնդիրները։ «Եվ վերջին բանը, որ նրան (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին) պետք է՝ մեր երկրի հետ լայնամասշտաբ հակամարտությունն է», — գրել է պաշտոնյան։
Մեդվեդևը հորդորել է եվրոպական պետություններին սեփական հնարավորություններով գնահատել իրենց ուժերը՝ նախքան Կրեմլին հակահարված տալու կամ Ռուսաստանին պարտության մատնելու մասին խոսելը։ Նա առանձնացրել է ռազմական արտադրության, միջուկային բաղադրիչի, ինչպես նաև տրանսպորտային ու էներգետիկ օբյեկտների պաշտպանվածության մակարդակը ստուգելու անհրաժեշտությունը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ եվրոպական երկրների կարողությունները դեռևս բավարար չեն, չնայած տնտեսությունների միլիտարիզացմանը և ԵՄ շրջանակում նոր ռազմական բլոկ ստեղծելու ու այնտեղ «բանդերական ռեժիմին» հրավիրելու մտադրություններին։ Նա եզրափակել է, որ առայժմ այդ ամենը գոյություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...