ԵՄ-ն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հայտարարաություն է տարածել
Եվրամիությունը մտադիր է ընդլայնել փոխգործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Կենտրոնական Ասիայի ու Սև ծովի միջև էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացման նպատակով։
Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախաշեմին այս մասին հայտնեց եվրահանձնակատար Մարտա Կոսը։ Նա պարզաբանեց, որ ռազմավարության հիմքում ընկած է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն լոգիստիկ ու առևտրային երթուղիների ստեղծումը։
Ըստ եվրահանձնակատարի՝ նոր ուղիների ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ավանդական երթուղիների անկայունությամբ։ Մասնավորապես, Ռուսաստանի գործողությունների հետևանքով խափանվել են հյուսիսային ուղիները, իսկ հարավայինները ճնշման տակ են հայտնվել Իրանի հակամարտության պատճառով։
Ստեղծված իրավիճակում Եվրամիությունը շեշտը դնում է Հարավային Կովկասով անցնող այլընտրանքային միջանցքների վրա։ Մարտա Կոսը հավելեց, որ ԵՄ-ն տարածաշրջանում արդեն իրականացնում է կոնկրետ ծրագրեր, և նախարարները կքննարկեն երեք երկրների հետ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում գործակցության խորացման հետագա քայլերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...