Ավագանու մեծամասնությունը բոյկոտեց Ամիրյան փողոցի վերանվանելու առաջարկը
Ապրիլի 21-ին կայացած ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օրակարգում ներառված 51 նախագծերից շուրջ տասը հանում է քննարկումից։ Միևնույն ժամանակ, մի քանի այլ նախագծերի վերաբերյալ հանձնաժողովները ներկայացրել են բացասական եզրակացություն։
Մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչությանը վերաբերող երկու նախագիծ օրակարգից հանելուն կողմ է արտահայտվել «Հանրապետություն» խմբակցությունը։ Առաջարկը հիմնավորվել է նրանով, որ նմանատիպ որոշումները պետք է նախապես համաձայնեցվեն ավագանու բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև նշվել է լիարժեք հանրային քննարկումների բացակայության մասին։
Քաղաքապետի տեղեկացմամբ՝ օրակարգում մնացած 38 հարցերը հաստատվեցին ավագանու քվեարկությամբ։ Երբ վերանվանման վերաբերյալ որոշման նախագիծը դրվեց քվեարկության, ավագանու մեծամասնությունը նախընտրեց բոյկոտել գործընթացը։
Ավագանու հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ին։ Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ավագանու բազմաթիվ անդամներ ընդգրկված են խորհրդարանական ընտրությունների ցուցակներում և, ըստ օրենքի, չեն կարող նիստին մասնակցել ավելի ուշ ժամկետում։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստի օրակարգում է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ վերանվանելու առաջարկը:
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...