Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատվիրակություն կուղարկի Ռուսաստան

Ani S.
 ԱՄՆ-ն պատվիրակություն կուղարկի Ռուսաստան

Վաշինգտոնը նախատեսում է հերթական այցը Ռուսաստան՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկումներ ունենալու նպատակով։

The New York Times-ը, հղում անելով գործընթացին ծանոթ աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ը մտադիր է պատվիրակություն ուղարկել Ռուսաստան։ Ըստ հրատարակության՝ Վաշինգտոնը սպասում է Ուկրաինայի հարցով բանակցություններում զգալի առաջընթացի արձանագրմանը, որից հետո միայն բանակցողներին կուղարկի Կիև։


Պարբերականը հիշեցնում է, որ դեռ ապրիլին նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում էր ամերիկյան կողմի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի շուտափույթ այցելությունը Ուկրաինա։


Թեև վերջին շաբաթներին Քուշներն ու Ուիթքոֆը կենտրոնացած էին Մերձավոր Արևելքի հակամարտության վրա, լրագրողների դիտարկմամբ՝ Ուկրաինայի շուրջ քննարկումները կուլիսներում լռելյայն առաջ էին ընթանում։ NYT-ն նաև հայտնում է, որ Կիևի ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ առաջարկել են Դոնբասի մարտական գործողությունների գոտին անվանել «Դոննիլենդ»՝ ի պատիվ Դոնալդ Թրամփի։


2026 թվականի ընթացքում Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը Ժնևում ու Աբու Դաբիում արդեն անցկացրել են եռակողմ բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը կայացել է փետրվարի 17-18-ին։ Մարտին ԱՄԷ-ում նախատեսված հաջորդ փուլը չեղարկվել էր Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով։ Զելենսկու խոսքով՝ Իրանում ընթացող մարտերի ֆոնին ԱՄՆ-ը համաձայնել էր հանդիպել միայն իր տարածքում, ինչին Ռուսաստանը չէր տվել իր համաձայնությունը։ Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Կրեմլը ակնկալում է բանակցությունների շուտափույթ վերսկսում՝ հավելելով, որ կողմերի տարաձայնությունները սահմանափակվում են «հաշվված կիլոմետրերով»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250