Սպերցյանի վերաբերյալ քննադատական հայտարարություն է արել
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովը «Матч ТВ»-ի եթերում քննադատել է «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ ՌՊԼ-ի 24-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղից հետո վնասված ոտքի լուսանկարը հրապարակելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին «Զենիթն» ու «Կրասնոդարը» ոչ-ոքի էին խաղացել (1:1): 78-րդ րոպեին պետերբուրգցիների հարձակվող Պեդրոն Սպերցյանի նկատմամբ թույլ տված կոպիտ խաղի համար VAR-ի միջամտությունից հետո հեռացվել էր խաղադաշտից։ Հանդիպումից հետո «ցլերի» հայ կիսապաշտպանը իր Telegram-ալիքում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էին ոտքի քերծվածքներն ու արյունահոսող վերքերը։
Ավելի ուշ ՌԴՖ Կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը հայտնել էր, որ «Զենիթը» պաշտոնապես բողոքարկել է ֆուտբոլիստի կարմիր քարտը։ Իսկ Մրցավարության և տեսչավորման դեպարտամենտի ղեկավար Միլորադ Մաժիչը հաստատել է, որ Փորձագիտական-մրցավարական հանձնաժողովը (ЭСК) Պեդրոյի հեռացումը սխալ է որակել։
«Ես օբյեկտիվորեն չեմ հասկանում, թե այստեղ ինչու պետք է տուգանային նշանակվեր։ Պեդրոն առաջինն է խաղում գնդակով, իսկ Սպերցյանը հարվածում է նրա ներբանին։ Դուք առհասարակ որտե՞ղ եք այստեղ խախտում տեսնում: Ես դեղին կամ կարմիր քարտի մասին անգամ չեմ խոսում։ Իմ ընկալմամբ սա խախտում չէր։ Համաձայն եմ, որ սա տղամարդկային պայքար է, և Սպերցյանը պարզապես ուշացել էր այդ դրվագում։ Այլ կերպ նման մենապայքարներն ու չեզոք գնդակները չեն շահվում. այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Պեդրոն առաջինն էր գնդակի մոտ, իսկ Սպերցյանն ինքն է հարվածում նրան։Շատ լավ եմ վերաբերվում Սպերցյանին և հարգում եմ նրան որպես ֆուտբոլիստի։ Բայց ինչ վերաբերում է ոտքի լուսանկարը հրապարակելուն, կարծում եմ՝ այս իրավիճակում Էդիկը ճիշտ չվարվեց։ Դա տղամարդկային խաղ է, ամեն ինչ պետք է մնա խաղադաշտում, ցնցուղարանում և հանդերձարանում։ Կարծում եմ՝ նա հաստատ չպետք է աներ դա, քանի որ սա տղամարդկային խաղ է և ըստ իս՝ նույնիսկ խախտում չէր»,- Ռադիմովի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ այս խաղից հետո «Զենիթը» վաստակել է 52 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Կրասնոդարին» զիջելով ընդամենը մեկ միավորով։
Նմանատիպ հոդվածներ
Իլիան նոկաուտի կենթարկի Ծառուկյանին․ UFC մարտիկ
UFC մարտիկ Մերաբ Դվալիշվիլին ներկայացրել է իր տեսակետը թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և Արման Ծառուկյանի հավ...
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցե...
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...