Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցել երեկոյի գլխավոր մենամարտը, որտեղ ուժերը չափել են ռուսաստանցի մարզիկներ Արման Ծառուկյանը և Մուհամմադ Մոկաևը։
Մենամարտը անցկացվել է Submission Only կանոններով և նախատեսված էր առավելագույնը 10 րոպե տևողությամբ։ Սահմանված ժամանակի ավարտից մոտ երեք րոպե առաջ Ծառուկյանը կարողացել է կիրառել խեղդող հնարք՝ ստիպելով մրցակցին հանձնվել։
Այսպիսով Արման Ծառուկյանը գրանցել է հաղթանակը և դարձել է գլխավոր մենամարտի հաղթողը։
Նույն մրցաշարի շրջանակում կայացել է նաև գրեփլինգի մեկ այլ հանդիպում, որտեղ ռուսաստանցի Շարա Բուլետ մականունով հայտնի Շարաբուտդին Մագոմեդովը մրցել է բրազիլացի Էդսոն Բարբոզայի հետ։ Այդ մենամարտը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 11-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,94 դրամ է, վաճառքը՝ 379,47...
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...
Արման Ծառուկյանը դուրս է մնացել UFC 326 մրցաշարի վարկանիշային աղյուսակից
UFC 326 մրցաշարից հետո կազմակերպությունը թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները։Գլխավոր մենամարտում Մաքս Հոլոո...