Պուտինն ու Բայդենը սխալվում էին. Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահի համոզմամբ՝ առանց արտաքին միջամտության և բանակցային ձևաչափի Ուկրաինայում խաղաղություն չի հաստատվի։
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկին թե՛ հակամարտող կողմերը, թե՛ նրանց դաշնակիցները արագ հաղթանակի վերաբերյալ պատրանքներ ունեին։
El Pais-ին տված հարցազրույցում Բրազիլիայի նախագահն ընդգծել է. «Բայդենը կարծում էր, թե շուտով կկործանի Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանը կարծում էր, թե շուտով կկործանի Ուկրաինան։ Նրանք սխալվում էին։ Պատերազմն արդեն չորս տարի է՝ շարունակվում է»։
Դա Սիլվան նաև կասկած է հայտնել, որ մարտերը մոտ ժամանակներս կդադարեն, քանի որ կողմերից և ոչ մեկը դեռ չի հասել իր առջև դրված նպատակներին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...